«Իրատես դե ֆակտո»-ն գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն անչափ լուրջ փողեր է ներդրել նաև սոցցանցերում իր քարոզչությունն իրականացնելու համար, ինչի պատասխանատուն ոչ անհայտ Վահե Հովհաննիսյանն է: Թիրախային հարցերը նա է որոշում:
Դա է պատճառը, որ վերջին շրջանում ԲՀԿ-ՀՀԿ երբեմնի ահավոր խոսք ու կռիվը Ֆեյսբուքում դարձել է մասամբ տանելի, պակաս ագրեսիվ: Չնայած ասում են նաև, թե Աշոտյանից «զզվելու մասին» էջը նույնպես ԲՀԿ-ի «մոտիվացիան» է»:











































