Չնայած Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի վատ են վարում, քան տղամարդիկ, սակայն ավտովթարներ ավելի հաճախ տեղի են ունենում, երբ ղեկին տղամարդիկ են նստած լինում: Driving Standards Agency ընկերության տվյալներով՝ թեստավորման ժամանակ կանայք 857 000 լուրջ սխալներ են թույլ տվել, իսկ տղամարդիկ՝ 646 000:
Կանանց ամենատարածված սխալներից են սխալ կայանումը, ավտոմեքենան, այսպես ասած, «հետ տալ» չկարողանալը: Տղամարդիկ հիմնականում չեն կարողանում կայուն արագություն պահպանել: Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ մոռանում են հայելուն նայել՝ մեքենայի հետնամասը տեսնելու համար: Սակայն իրավիճակը փոխվում է, երբ կանայք ավելի մեծ փորձ են ունենում:
Հետաքրքիր է, որ ավտոճանապարհային պատահարները հիմնականում տեղի են ունենում առավոտյան 8-9-ն ընկած ժամանակահատվածում: Գիտնականները դա բացատրում են չնախաճաշելով։









































