Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ստամբուլի հիվանդանոցներից մեկում ուսի երկրորդ վիրահատությունն են անում: Այս մասին տեղեկացնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ նախագահի մամլո ծառայությունը հաստատել էր թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Սաակաշվիլին ընկել է հեծանիվից և կոտրել ձեռքը:
«Հեծանիվով ամենաօրյա վարժությունների ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին վասվածք է ստացել: Ստամբուլի հիվանդանոցում նրան ուսի եռակի կոտրվածք են ախտորոշել: Նույն հիվանդանոցում էլ նրան վիրահատել են»,- ասվում է երկրի ղեկավարի Facebook-յան էջում:
Սոցկայքի պաշտոնական էջում նաև ասվում է, որ երկուշաբթի օրը պլանավորված՝ Թուրքիայի նախագահի հետ նախաճաշը տեղափոխվել է երեքշաբթի: Մի քանի հանդիպումներից հետո նախագահը Վրաստան կվերադառնա:









































