Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում «Մալագա»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մտաբերել է իսպանական թիմի դեմ առաջին խաղը: Այն, հիշեցնենք, կայացել է ապրիլի 3-ին` Իսպանիայում և ավարտվել ոչ-ոքի`0:0 հաշվով:
««Մալագա»-ի դեմ առաջին հանդիպմանը մեր մեծ սխալը ոչ թե այն էր, որ կորցրեցինք գոլային պահերը, այլ այն, թե ինչպես մենք արձագանքեցինք այդ փաստին:
Մեր զայրույթն ակնհայտ էր, իսկ դա միշտ ավելի հզոր է դարձնում հակառակորդին: Վաղն այդպես խաղալ չի կարելի: Վստահ եմ, որ ամեն ինչ հիանալի կստացվի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպին:








































