Ազգային դեմոկրատական ինստիտուտը կհրապարակի Վրաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների քաղաքական մասը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
Հարցման արդյունքներով՝ ԵՏՄ-ին Վրաստանի անդամակցությանը նախկինի պես աջակցում է հարցվածների 31%-ը: Նույնպիսի ցուցանիշ արձանագրվել է 2015թ. ապրիլին:
Միաժամանակ, 5%-ով մեծացել է այն մարդկանց թիվը, որոնք դեմ են Վրաստանի ԵՏՄ մաս դառնալուն: Հարցման արդյունքներով՝ այդ մարդկանց թիվը 46% է ընթացիկ տարվա ապրիլի 41%-ի փոխարեն: Իսկ հարցվածների 12%-ը աջակցում է Վրաստանի անդամակցությանը ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Եվրասիական միությանը:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 8-ից սեպտեմբերի 10-ին: Հարցմանը մասնակցել է 4448 մարդ:









































