Մադրիդի «Ռեալ»-ը Ստամբուլ է ժամանել երեկ երեկոյան և տեղակայվել շքեղ հյուրանոցում, որը գտնվում է Բոսֆորի ափին:
Այսօր երեկոյան Ժոզե Մոուրինյոյի սաները մարզում կանցկացնեն «Բեշիկտաշ»-ի մարզադաշտում:
Ակնկալվում է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում վաղը կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը մադրիդյան ակումբին կաջակցեն շուրջ 2500 երկրպագուներ:







































