Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ «արիստոկրատներ»-ի ղեկավարությունն իրեն չի ազատի աշխատանքից անգամ այն դեպքում, եթե թիմը մրցաշրջանն ավարտի մրցաշարային աղյուսակի միջին հատվածում:
«Կպահպանե՞մ արդյոք պաշտոնս, եթե «Չելսի»-ն մրցաշրջանն ավարտի մրցաշարային աղյուսակի միջին հատվածում: Այո: Չեմ հեռացվի աշխատանքից անգամ այդ դեպքում: Ղեկավարությունը շարունակում է սատարել ինձ, իսկ դա շատ կարևոր է: Գիտենք, որ կարճ ժամանակահատվածում շտկելու ենք իրավիճակը: Թվերն օբյեկտիվ են, և պարզ է, որ մեզ միավորներ են հարկավոր:
Հասկանում եմ, թե ինչու «Չելսի»-ն ինձ նոր պայմանագիր առաջարկեց: Գործող պայմանգրիս ժամկետն ուժի մեջ է դեռ երկու տարի: Այնպես որ, ակումբի ղեկավարները կարող էին չշտապել նոր պայմանագրի հարցում: Հասկանում եմ իրավիճակն ու զգում աջակցությունը»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:







































