Բրազիլիայում նախնական հետաքննություն է սկսվել գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ՝ նախընտրական արշավի ժամանակ թույլ տված հնարավոր խախտումների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի դաշնային ոստիկանությանը:
Ինչպես հայտարարել է ոստիկանությունը, հետաքննությունն ընթանում է հոկտեմբերի 7-ից՝ Բարձրագույն ընտրական դատարանի համապատասխան վճռից հետո: Խոսքը գործող նախագահի և փոխնախագահ Միշել Թեմերի նկատմամբ հետաքննության մասին է: Նրանց կասկածում են նախընտրական արշավի ընթացքում գումարների օգտագործման մեջ, որոնք խարդախ սխեմայի միջոցով ստացվել են նավթային հսկա Petrobras-ից:
Նշվում է, որ մեղադրանքների հաստատման դեպքում Ռուսեֆը կարող է զրկվել նախագահական մանդատից: