Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին:
Արձանագրված ցուցանիշներին անդրադարձել է Վլադիմիր Գասպարյանը:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ըստ տարածքների և աշխատանքային ուղղությունների վերլուծելով օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու թերացումները:

Առաջադրված խնդիրները լիարժեք ու նախատեսված ժամկետներում լուծելու հարցում կարևորելով ոստիկանության ծառայողների ընտրության, մասնագիտական պատրաստվածության, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է որոշ ծառայողների պրոֆեսիոնալիզմի ցածր պատրաստականությանը, մասնագիտական ու մարդկային անբավարար որակներին և ընդգծել է այդ հարցն արմատապես լուծելու անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը կարևորել է անձնակազմերի պատրաստականությունը բարելավելու, աշխատանքային ու կատարողական կարգապահության մակարդակը բարձրացնելու, երիտասարդ կադրերի վերապատրաստման գործում վետերանների ուժերն օգտագործելու անհրաժեշտությունը և որպես այս խնդիրների իրականացման գրավական կրկին ընդգծել է հետևողական գործնական պարապմունքների նշանակությունը.

Վլադիմիր Գասպարյանն արտաքին ծառայությունների պատասխանատուներին հրահանգել է ուշադիր լինել քաղաքացիների հանդեպ, ընդառաջել նրանց բոլոր խնդիրներին, առանձնակի հոգածությամբ վերաբերվել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիներին, օժանդակել նրանց տեղաշարժվելիս, մշտապես լինել օգնության կարիք ունեցողների կողքին:

Ոստիկանության պետը հատուկ ընդգծել է նաև անչափահասների հետ տարվող աշխատանքը և ոստիկանության գործունեության մեջ դեռահասների հիմնախնդիրները առաջին պլան մղելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդհանրացրել է հաշվետու շրջանում ոստիկանության գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ դիտարկումներն ու գնահատականները:

Ավարտին ստորաբաժանումների ու ծառայությունների պատասխանատուներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում