Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:










































