Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Իշխանությունը օրենքը համապատասխանեցնում է իրականությանը

ՀՀԿ խմբակցության անդամները որոշել են Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել արդեն գործող իրողություններին: Հայաստանում արդեն տևական ժամանակ ընտրողները ընտրություններին մասնակցում են նույնականացման քարտերով, որը համարվում է անձնագրին համարժեք փաստաթուղթ: Բայց ի տարբերություն անձնագրի, որի մեջ դրվում է ջնջվող թանաքով դրոշմակնիք, ինչը վկայում է, որ ընտրողը արդեն մասնակցել է տվյալ ընտրությանը, նույնականացման պլաստիկ քարտի վրա դրոշմակնիք դնելու հնարավորություն չկա:

Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի և Գագիկ Մելիքյանի կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծում առաջարկվում է Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցելիս՝ նույնականացման քարտում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը չի ստուգվում, իսկ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում»:

Գործող օրենքով քվեարկության ծրարը կնքող ընտրական հանձնաժողովի անդամը նախ պետք է ստուգի թե տվյալ անձի անձնագրում չկա՞ արդյոք տվյալ ընտրությանը մասնակցելու դրոշմակնիք, և միայն դրա բացակայության մեջ համոզվելուց հետո է հնարավորություն տալիս ընտրողին ծրարը գցել քվեատուփը:

Այս նորմը Ընտրական օրենսգրքում մտցվել էր կրկնակի քվեարկությունները բացառելու համար: Հայաստանի վերջին մի քանի համապետական ընտրությունների ժամանակ դրոշմակնիքների թանաքի որակի հարցը միշտ եղել է ամենաքննարկվողներից մեկը, քանի որ ընդդիմադիր կուսակցությունների կամ թեկնածուների շտաբները մշտապես հայտարարել են, որ անձնագրերը կնքվել են այնպիսի թանաքով, որ դրոշմակնիքը անհետացել է 20 րոպեից, ինչը հնարավորություն կտար ընտրողին մի քանի անգամ նույն անձնագրով մասնակցել ընտրությանը: Ընտրական հանձնաժողովները միշտ արդարացել են, որ դա կարող է պատահականություն լինել, և ոչ թե միտումնավորության արդյունք, սակայն փաստ է, որ դրոշմակնքումը մնում էր կրկնակի քվեարկության դեմ պայքարի և վերահսկողության գոյություն ունեցող լավագույն միջոցը:

Առաջին անգամ նույնականացման պլաստիկ քարտերը ընտրություններում մասսայաբար օգտագործվեցին այս տարվա գարնանը Աբովյանում կազմակերպված քաղաքապետի ընտրություններում: ՀՀԿ-ից հեռացված և իշխանության թեկնածուի դեմ պայքարող Արթուր Հարությունյանը դեռ նախընտրական շրջանում մտահոգություն ուներ, որ նույնականացման պլաստիկ քարտերը կարող են օգտագործվել կրկնակի քվեարկությունների կազմակերպման համար: Ընտրություններից հետո նա հայտարարեց, որ իր մտահոգությունը տեղին էր, որովհետև պարզվել է, որ աբովյանցիները Հայաստանում ամենաշատը նույնականացման քարտ ունեցողներն են: Ինչ-որ մեկը նախապես հոգ էր տարել որ հնարավորինս շատ մարդ նույնականացման քարտ ստանա, որպեսզի կարողանա ներգրավվել կրկնակի քվեարկության սխեմայում: Այն ժամանակ, ինչպես և մինչև օրս, Ընտրական օրենսգրքով չէր կարգավորվում նույնականացման քարտի դրոշմակնքման հարցը, և նույնականացման քարտով ընտրության գնալը ինչ-որ իմաստով հակասում էր Ընտրական օրենսգրքին, քանի որ Ընտրական օրենսգիրքը իմպերատիվ պահանջ է դնում դրոշմակնքել անձնագիրը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀԿ-ական պատգամավորները առաջարկում են լրացում կատարել Ընտրական օրենսգրքում, որպեսզի նույնականացման քարտով ընտրությանը մասնակցելը և այն չդրոշմակնքելը չդիտվի օրենքի խախտում: Միայն թե այս դեպքում հարց է առաջանալու, թե ինչպես կարելի է վերահսկել և կանխել կրկնակի քվեարկությունները: Մյուս կողմից էլ՝ մեր երկրում օրինականությունն ու ժողովրդավարությունը այնպիսի մի մակարդակի են հասել, որ որևէ մեկի մտքով չի կարող անցնել իշխանությանը մեղադրել կրկնակի քվեարկությունների կազմակերպման կամ խրախուսման մեջ: Չէ՞ որ իշխանություններն իրենք են անընդհատ և հետևողական պայքարում նման դրսևորումների դեմ: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ևս մենք ականատես կլինենք անզիջում պայքարի հանուն ազատ և թափանցիկ քվեարկության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում