Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ վաղը կայանալիք ԱԺ հատուկ նիստին:
ԱԺ նախագահը մեկնաբանելով նաև «Ժառանգութուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ հրավիրելու կոչը՝ նշեց.«Ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակ հրավիրելու մեջ»:
Հովիկ Աբրահամյանը նշել է նաև, որ տեղեկացված չի, թե վաղը ինչ է լինելու Ազատության հրապարակում, այնպես որ չի կարող որևէ բան ասել, թե արդյո՞ք սպասում են սադրիչ ինչ-որ գործողություններ. « նման հարցերով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք ԱԺ հատուկ նիստին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահը հորդորել է հետաքրքրվել հենց իրենից. «Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, բայց պատգամավորները պետք է ներկա լինեն ԱԺ հատուկ նիստին: Ես չեմ ակնկալում, որ չեն մասնակցի, իսկ եթե չմասնակցեն, ուրեմն պատճառներ ունեն»,- նշեց Հ.Աբրահամյանը:











































