Շվեդիայի իշխանությունները հաջորդ շաբաթ կսկսեն առաջին վրանային քաղաքների կառուցումը, որտեղ փախստականները պետք է անցկացնեն ձմեռը: Իշխանությունները ծրագրում են վրաններում տեղավորել մինչև 35 հազար մարդու: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Միգրացիայի գործերով գործակալությանը:
Միգրացիայի գործերով գործակալությունն ու Արտակարգ դրությունների գործակալությունը կկառուցեն առաջին վրանային ճամբարը, որտեղ կկարողանան տեղավորվել 300 մարդ` Շվեդիայի հարավում գտնվող ռազմական հրաձգարանի տարածքում:
Շվեդիայի իշխանությունները 2015-ին սպասում են մոտ 150 հազար մարդու ժամանմանը, որը երկրի համար ռեկորդային ցուցանիշ կարող է դառնալ:









































