АВС հեռուստաընկերության ղեկավարությունը հայտարարել է նոր նախագծի` հեռուստասերիալի, թողարկման մասին, որը կդառնա 1997 թվականին նկարահանված «Լավագույն ընկերոջ հարսանիքը» ռոմանտիկ կատակերգության շարունակությունը, հայտնում է spletnik.ru-ն:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են եղել Ջուլիա Ռոբերթսը, Դերմոտ Մալրունին և Քեմերոն Դիասը: Սերիալի սցենարի վրա կաշխատի օսկարակիր Ռոնալդ Բեսը:
Հեռուստասերիալը կդառնա օրիգինալի տրամաբանական շարունակությունը:










































