Ճապոնիայի Սաիթամա քաղաքի գազանանոցում մարտի կեսին լույս աշխարհ են եկել սպիտակ վագրի չորս ձագեր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Մարտի 16-ին հնգամյա արու Ռոկին և յոթնամյա էգ Կառան չորս ձագ են ունեցել, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 1 կգ: Եթե ամեն ինչ կարգին լինի, գազանանոցի այցելուները ձագերին կկարողանան տեսնել ապրիլի վերջին:
Մասնագետները պնդում են, որ սպիտակ վագրը բենգալական վագրն է՝ բնածին մուտացիայով: Մուտացիայի արդյունքում վագրը ձեռք է բերել սպիտակ գույն՝ սև-շագանակագույն գծերով, և կապույտ աչքեր: Մուտացիայի պատճառը, այսպես կոչված, ռեգրեսիվ գենն է, որը չնայած առկա է վագրի ԴՆԹ-ում, սակայն արտաքնապես չի արտահայտվում: Սրանով է մեկնաբանվում այն փաստը, որը սպիտակ վագրերը շատ հազվադեպ են հանդիպում բնության մեջ:
Այժմ անազատության մեջ է գտնվում շուրջ 130 սպիտակ վագր, որոնցից 100-ը՝
Հնդկաստանում:










































