Apple-ի օգտատերերը խնդիրներ ունեն iTunes-ի և App Store-ի որոշ ծառայությունների հետ կապված, հաղորդում է Telegraph-ը:
Հասանելիության հետ խնդիրները ծագել են մի քանի ժամ առաջ: Շատ օգտատերեր չեն կարողանում միանալ iTunes-ի և App Store-ի պահոցին: Ծառայությունները հետևյալ տեքստով հաղորդագրություն են թողարկում` We are sorry, we cannot complete your request on the iTunes Store at this time:
Օգտատերերը նաև խնդիրներ ունեն Apple TV, iBooks Store և Mac App Store ծառայություններին միանալու հետ կապված: Միլիոնավոր մարդիկ չեն կարողանում օգտվել տվյալ ծառայություններից, իսկ Apple-ը տվյալ պահին աշխատում է խնդիրը լուծելու ուղղությամբ:











































