Երկուշաբթի իտալացի կարաբիներների հատուկ ստորաբաժանումները լայնածավալ գործողություններ են անցկացնում «Կոզա նոստրա» սիցիլիական հանցավոր կազմակերպության դեմ: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, ձերբակալվել է 37 մարդ, այդ թվում Պալերմոյում տեղակայված Մոնտելեպրեի քաղաքապետը։
Հետաքննությունը, որի արդյունքում կատարվել են ձերբակալությունները, սկսվել է 2010 թ.՝ Պալերմոյի մաֆիայի դեմ պայքարի վարչության համակարգման ներքո:
Գործողությունը, որին մասնակցում են իրավապահ մարմինների ավելի քան 300 աշխատակիցներ և երկու ուղղաթիռ, սկսվել է արևածագին և դեռևս շարունակվում է:
Մոնտելեպրեի ձերբակալված քաղաքապետ Ջակոմո Տիներվիան մեղադրվում է կաշառակերության և գումար շորթելու մեջ: Քննության տարբերակի համաձայն՝ նա սերտ կապված է տեղի մաֆիայի առաջնորդ Ջուզեպպե Լոմբարդոյի հետ, որի անունը նույնպես առկա է ձերբակալվածների ցուցակում:











































