Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվել է Հայաստանի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում ռուս զինվորականների երկկողմ զորավարժությունների ակտիվ փուլը։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ տակտիկական զորավարժություններում ներգրավված է ավելի քան 600 զինծառայող ու մոտ 100 միավոր ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում նաև տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ՀՕՊ-ի միջոցներ։
Զորավարժությունների ժամանակ մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումները խոցել են գետնի վրա և օդում գտնվող հազարավոր թիրախների՝ կրակելով հրաձգային զենքից, մարտական մեքենաների սպառազինությունը, տանկերից, ականանետերից, ձեռքի ու հաստոցավոր նռնականետերից։ Ցամաքային զորքերին օդային աջակցություն են ապահովել «ՄիԳ-29» ճակատային կործանիչները։