Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 48-ամյա Ալբերտ Աբրահամյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 34 QN 405 համարանիշի և 31-ամյա Սարգիս Դալլաքյանի վարած Volkswagen Golf մակնիշի 17 SQ 700 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Դալլաքյանը և նրա ուղևոր, Երևանի բնակի,չ 23-ամյա Ալբերտ Դալլաքյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վարորդ, Ս. Դալլաքյանը աշխատում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ա. Դալլաքյանը՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես բանվոր:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































