Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Կարեն Անդրեսյանը անդրադարձավ 2008թ. մարտի հետևանքներին

Թե´ քաղաքական, թե´ իրավական և թե´ զուտ մարդկային իմաստով չափազանց բարդ է անդրադառնալ 2008-ի մարտի իրադարձություններին և դրանց հետևանքներին: Անցած երեք տարիներին բազմաթիվ կարծիքներ և գնահատականներ են հնչել այս կապակցությամբ, իսկ հասարակության մեջ տեսակետներն այս խնդրի վերաբերյալ դեռևս չափազանց հակասական են:

Նախկին օմբուդսմենը փորձեց մարտյան իրադարձություններին գնահատականներ տալ: Այդ գնահատականների արձագանքը եղավ քննադատությունը և´ իշխանության, և´ ընդդիմության կողմից: Կարելի է ենթադրել, թե մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզապես հեռու մնա քաղաքական գործընթացներից և գործի բացառապես իրավական հարթությունում:

«Օմբուդսմենե բառը թարգմանաբար նշանակում է «միջնորդե և մեր իրականության մեջ ներմուծված է Եվրոպայից, որտեղ օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելություն՝ 1. քաղաքական երկխոսության միջնորդ, 2. մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան: Համանման առաքելություն է ամրագրված ինձ համար մեր Սահմանադրությամբ և օրենքներով:

Անհատական գործերով իրավունքների պաշտպանություն իրականացնելիս ես պարտավոր եմ առաջնորդվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ օրենքով, որն ինձ արգելում է միջամտել դատաքննությանը, տալ գնահատականներ դատարանի կողմից կայացված վճիռներին, ինչպես նաև մեկ տարվա վաղեմության ժամկետ է նախատեսում իմ կողմից վարույթ ընդունվող և քննվող գործերի համար: Հետևաբար, 2008 թվականի մարտի իրադարձությունների հետևանք հանդիսացող անհատական գործերով իրավունքների խախտման դեպքերին իրավական պաշտպանության իմ լիազորությունները Հայաստանի օրենսդրությամբ խիստ սահմանափակ են կամ գրեթե չկան:

Նման իրավիճակում կարող եմ իրացնել իմ դիտորդական առաքելությունը, ինչպես անում եմ այլ իրավիճակներում տարբեր իրավունքների պաշտպանության մակարդակն ուսումնասիրելիս և գնահատելիս: Սակայն նշված իրադարձությունների և դրանց հետևանքների վերաբերյալ դիտորդական նման առաքելություն իրականացնում են մի շարք տեղական ու միջազգային հաստատություններ, որոնց զուգահեռ իմ դիտորդական գործառույթն իրականացնելն ինձ թվում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար:

Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ:

Յուրաքանչյուր միջնորդ խնդիր ունի առանց սեփական գնահատականի ու մեկնաբանության՝ ֆիքսել կողմերի ամենահակասական դիրքորոշումները և, այնուհետև հայտնաբերելով կողմերի միջև ընդհանրություններն ու հնարավոր զիջումները, մերձեցնել հակասական դիրքորոշումները և կողմերի օգնությամբ գտնել հնարավոր լուծումներ: Կողմերի հակասական դիրքորոշումներից առայժմ առանձնացնեմ հետևյալը.

Ընդդիմություն. 2008-ի հետընտրական հանրահավաքները խաղաղ էին:
Իշխանություն. Ընդդիմությունը փորձում էր երկրում հեղաշրջում իրականացնել:

Ընդդիմություն. 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Իշխանություն. Ընտրախախտումներն ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել:

Ընդդիմություն. Մարտի 1-ի հանրահավաքը ցրելն օրինական չէր:
Իշխանություն. Օրինական չէր հանրահավաքների անցկացումը:

Ընդդիմություն. Երկրում կան քաղբանտարկյալներ:
Իշխանություն. Մարտի 1-ից հետո ազատազրկվածներն օրինախախտներ են:

Ընդդիմություն. Իշխանությունը չի ուզում բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները:
Իշխանություն. Արվում է ամեն ինչ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար:

Ընդդիմություն. Իշխանությունը փակել է Ազատության հրապարակը:
Իշխանություն. Ազատության հրապարակը միայն հանրահավաքներ անցակցնելու համար չէ:

Ընդդիմություն. Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:
Իշխանություն. Խնդիրները կարող են լուծվել հերթական ընտրությունների պարագայում ևս:

Նախկինում նույնպես փորձեր են արվել մերձեցնել հակասական դիրքորոշումները և հակադիր կողմերին բերել երկխոսության: Տարբեր օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կազմակերպություններ պարբերաբար փորձել են ստանձնել թե´ միջնորդի և թե´ դիտորդի դեր, սակայն հանդուրժողականության և վստահության մթնոլորտ դեռևս ձևավորված չէ: Ամենայն երախտապարտությամբ գնահատելով օտարերկրյա գործիչների ու կազմակերպությունների ջանքերը` այդուհանդերձ ցավալի է, որ մեր ներպետական խնդիրներում մեզ անվերջ գնահատում, ուղղորդում, սովորեցնում և դատում են օտարները: Վստահ եմ, որ մենք ունենք ներազգային ներուժ՝ ինքնուրույն հաղթահարելու չափազանց ցավալի իրադարձությունների հետևանքները:

Որպես Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն, այսինքն՝ սահմանադրական միջնորդ, ես իմ կողմից առաջարկվող այս առաքելության տեսանկյունից ունեմ մի քանի առավելություն: Նախևառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, ավելին` միջնորդի գործառույթն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ: Բացի այդ, իմ տևական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ եմ հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ, և վերջապես՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, և որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները և մարդասերները:

Գիտեմ, որ որպես միջնորդ հանդես գալու իմ այս նախաձեռնությունը հնարավոր է քննադատեն տարբեր ճամբարներից, կխոսեն դրա անկարելիության մասին, վերջում էլ կհեգնեն, ինչպես մեր օրերում շատերը ծաղրում և հեգնում են գրեթե բոլորին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ մեր ընդդիմության և մեր իշխանության մեջ կան հայրենասեր, ինտելեկտուալ, պետական մտածողությամբ, քրիստոնեական եղբայրասիրությանը հավատարիմ գործիչներ, որոնց համար կառուցողական քաղաքական երկխոսության և ազգային համերաշխության ամեն մի հնարավորություն չափազանց կարևոր է: Դրական արձագանքի ակնկալիքով և կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրավոր կուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային և Հայ ազգային կոնգրեսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում