Կիրակի Ֆրանսիայում ոստիկանները կանգնեցրել են ժամում 221կմ արագությամբ ընթացող ավտոմեքենան, որի ղեկին 16 տարեկան անչափահաս էր: Նա մեքենան վերցրել էր հորեղբորից՝ հաղորդում է France-Presse գործակալությունը:
Դեռահասը, որի անունը չի հաղորդվում, Մոնպելյե քաղաք է եկել՝ անցկացնելու արձակուրդը բարեկամների տանը: Նա հորեղբորից խնդրել է BMW մակնիշի ավտոմեքենայի բանալիները՝ ասելով, թե ցանկանում է երաժշտություն լսել: Մինչ ոչինչ չկասկածող տղամարդը ժամանակ էր անցկացնում Լա Գարնդ-Մոթի խաղատներից մեկում, դեռահասը և նրա 17-ամյա ընկերը որոշում են ընթանալ Մոնպելյեի մայրուղով:
Ոստիկանությունը մեքենան նկատել է, երբ այն գերազանցել է 221 կմ/ժ արագությունը. այդ տեղամասում առավելագույն թույլատրված արագությունը կազմում է 90 կմ/ժ: Չի հաղորդվում՝ արդյոք անչափահասներին ազա՞տ են արձակել, թե՞ նրանց նկատմամբ կիրառել են որոշակի միջոցներ: Ֆրանսիայում վարորդական իրավունք տրվում է 18 տարին բոլորած անձանց:







































