Wednesday, 15 05 2024
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպմանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը՝ մասնավորապես ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքման համատեքստում:

ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում: Հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյանները վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը: Քննարկվել է հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների  դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության, կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություն կբացեն Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար: Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություների ընդլայնմանը, էներգետիÕ այի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին և հումանիտար ոլորտի, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին: Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլոկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրերի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ հույս հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն սահմանված ժամանակացույցին համաձայն՝ 2018 թվականին»,- նշեց ՀՀ վարչապետը:

Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծի առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և տնտեսական աճի ապահովման հացում, ինչպես նաև՝ մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը՝ որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունավետ միջոց:

Էսհաղ Ջահանգիրին իր հերթին նշեց, որ տնտեսական բնագավառում Իրանի հաջողությունները «5+1» բանակցությունների շրջանակում նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար՝ բացելով նոր բնագավառներ:«Հայաստանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը և հատկապես «Արաքս» տնտեսական ազատ գոտու գոյությունը ևս դրական պայմաններ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար»,- ը նդգծեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում