Astrophysical Journal-ի փոխանցմամբ՝ աստղագետները STEREO զոնդի միջոցով հետևել են Էնկե գիսաստղի գազափոշային պոչին։ Դիտարկումները վկայել են, որ Արեգակնային համակարգի մոլորակների միջև դատարկությունում «շրջում» են փոթորիկներ ու հողմեր։
Բուլդերեի հետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) ներկայացուցիչ Քրեյգ դե Ֆորեսթը հայտարարել է, որ արեգակնային քամին Երկրի մերձակայքում 70 անգամ ավելի տաք է, քան այն պետք է լիներ տեսականորեն։ Նրա խոսքերով՝ ֆիզիկոսները տասնամյակներ շարունակ փորձել են հասկանալ, թե որտեղից է ստացվում այդ ավելորդ ջերմությունը։
Դե Ֆորեսթն ու նրա գործընկերները բացահայտել են այդ գաղտնիքը, դա և Արեգակնային համակարգի կյանքում առկա անսովոր այլ գծեր բացատրել են Էնկե գիսաստղով։ Վերջինս 1783 թվականին հայտնաբերել է աստղագետ Յոհան Ֆրանց Էնկեն։ Գիսաստղը յուրաքանչյուր երեք տարին մեկ վտանգավոր հեռավորության վրա մոտենում է Արեգակին, ինչի արդյունքում նրա մոտ առաջանում է գազային փոշուց պոչ։







































