Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Հայտարարություն, որն այլ պետությունում կցնցեր դաշտը

Յուրաքանչյուր երկրում, որտեղ կառավարության անդամները մենաշնորհներ ունեն, դա լուրջ խնդիր է, Երևանում հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը՝ փոքր ու միջին բիզնեսի աջակցման հարցերի համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին: Մարկ Դևիսը հայտարարել է, որ մենաշնորհները, մրցակցության բացակայությունը լուրջ խնդիր են Հայաստանի զարգացման համար:

Հայաստանում օրվա լրահոսը պետք է պայթեցներ ՎԶԵԲ պաշտոնյայի հենց այդ հայտարարությունը, մինչդեռ լրահոսը պայթեցնում է հայաստանյան քաղաքականությանը մասնակցելու և խրհրդարանական ընտրությունների համար կուսակցություն ստեղծելու մասին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը, որը կատարվել է «ես ռուս եմ, Պուտինն էլ միշտ ճիշտ է» կարգախոսի ներքո:

Հայաստանի տնտեսությունը կքվել է մենաշնորհների բեռան տակ, ինչի հետևանքով գրեթե լիովին զրկվել է միջազգային մարտահրավերներին դիմադրելու կարողությունից: Հայաստանը ըստ էության որպես տնտեսական միավոր կանգնած է աղետի եզրին, բայց հայաստանյան քաղաքական օրակարգում տնտեսության, տնտեսական քաղաքականության խնդիրները գրեթե տեղ չունեն: Օրակարգը լցված է մեծ ու փոքր արհեստական նպատակներով, որոնք թվում է, թե այսպես ասած՝ իշխանական համակարգի, իշխանությունների, Սերժ Սարգսյանի դեմ են, սակայն իրականում ընթացիկ ռեժիմում բացարձակապես ոչ մի խնդիր չեն առաջացնում նույն այդ իշխանությունների և Սերժ Սարգսյանի համար: Դրված են վերացական նպատակներ, սահմանված են վերացական օրակարգեր, և չկա ոչ մի կոնկրետ խնդիր, որով հասարակությունն իշխանությունից կպահանջի որևէ լուծում:

Որքան ուզում եք՝ քննադատեք Սահմանադրությունը, որքան ուզում եք՝ արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների մասին հռչակումներ արեք, միայն թե օրակարգում չհայտնվեն կոնկրետ տնտեսական խնդիրներ, որոնք այսօր օրհասական են Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնության համար և կարող են հանդիսանալ իսկապես հասարակական մոբիլիզացիայի աղբյուր, եթե ունենան քաղաքական առաջնորդներ:

Սակայն քաղաքական առաջնորդական հայտերը, չգիտես ինչու, որևէ կերպ չեն ուզում վերաբերել որևէ կոնկրետ տնտեսական խնդրի, որևէ կոնկրետ պահանջի: Իսկ երբ այդպիսի կոնկրետ պահանջով հանդես եկավ, օրինակ, «Էլեկտրիկ Երևանը», քաղաքական տարբեր շահեր հետապնդող խմբերից անմիջապես հայտնվեց ուղիղ նշանառության տակ, որոնք կարծես թե սպասում էին առաջին իսկ սայթաքումին՝ այդ գործընթացը գրոհի ենթարկելու և ի վերջո փոշիացնելու համար:

Եվ այդ վերացական, հասարակության օրվա խնդիրներից ու մարտահրավերներից կտրված օրակարգերով Հայաստանի քաղաքական ուժերը խոսում են համաժողովրդական մոբիլիզացիաներից և անհնազանդություններից:

Այն, որ իշխանությունները ամեն ինչ անում են հայաստանյան ներքաղաքական կյանքը հասարակությունից, սոցիալական արմատներից կտրելու համար՝ լիովին հասկանալի է: Բայց որ այդ ջանքերին հեշտությամբ, առանց որևէ դիմադրության տրվում են այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հայտով և ընդունում են սոցիալական բազայից կտրված քաղաքականության խաղի կանոնները՝ դա արդեն չի տեղավորվում որևէ առողջ տրամաբանության մեջ:

Որևէ երկրում չի կարող լինել արդյունավետ ներքաղաքական գործընթաց, եթե այդ գործընթացը նախաձեռնող քաղաքական ուժերն ու հասարակության շերտերը ապրում են տարբեր խնդիրներով: Արդյունավետ գործընթացի համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը և հասարակությունն ունենան ձևակերպված միևնույն խնդիրը, կամ ավելի շուտ՝ քաղաքական ուժերը ձևակերպեն այն խնդիրները, որոնք ունի հասարակությունը, և որոնք այսօր ամենից շատ են հուզում մարդկանց:

Եվ, մեղմ ասած, դժվար է վիճարկել այն, որ մարդկանց ներկայումս ամենից շատ հուզում են հենց սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց, սակայն, քաղաքական ձևակերպում տվող չկա, փոխարենը բավական շատ են այդ խնդիրները քաղաքական կարգախոսներով ծածկողները:

Հենց այդ իրողությունն է ընկած Հայաստանում ներքաղաքական կյանքի համատարած դեստրուկտիվության հիմքում՝ անկախ այդ կյանքի մասնակից սուբյեկտների մոտիվացիաներից, ազնվության, անկեղծության, անկաշառության աստիճանից: Միայն ազնիվ, անկաշառ, անկեղծ մղումներով հնարավոր չէ ներքաղաքական գործընթացներ առաջ տանել: Այդ ամենը կարող են միջոց լինել ընդամենը ռեսուրսների և մեթոդաբանական կառավարման արդյունավետության համար, սակայն չեն կարող լինել ինքնին կառավարման մեթոդ և առավել ևս՝ հանրությանը համոզելու մեթոդ:

Ի վերջո՝ հասարակությունը գիտի, որ ոչ ոք իրենից ազնիվ չէ: Հասարակությունը, քաղաքացիներն ուզում են տեսնել, թե ով է իրենցից ավելի պատրաստված և հմուտ՝ իրավիճակի փոփոխության գործնական մեխանիզմներ մշակելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում