Ջադա Փինքեթ Սմիթն ու Ուիլ Սմիթը արդեն 16 տարի է՝ ամուսնացած են, սակայն մշտապես շրջանառվում են լուրեր նրանց մակերեսային հարաբերությունների մասին: Երկուսին էլ ժամանակ առ ժամանակ մեղադրում են ամուսնական դավաճանության մեջ՝ գրում է raut.ru-ն:
Ներկայում էլ լուրեր են շրջանառվել, թե ամուսինները պայմանավորվել են ազատ ամուսնական հարաբերությունների շուրջ, այսինքն՝ պարտավորված չեն ամուսնական հավատարմությամբ: Այլ կերպ ասած՝ ամուսինները կարող են ունենալ կողմնակի հարաբերություններ, ու իմանալով այդ մասին՝ որևէ կողմ չի կարող ոչինչ ասել և ամուսնալուծություն պահանջել:
Սակայն օրերս դերասանուհին հստակեցրեց, որ իրենք միանգամայն վստահում են միմյանց, ու հենց դրա վրա են կառուցում իրենց հարաբերությունները: Ջադայի կարծիքով՝ նման լուրերի տարածման պատճառը հետևյալն է. իր ամուսինը լիարժեք մարդ է, ու ինքը նրա հրամանատարը կամ ղեկավարը չէ, այլ միայն կողակիցը, և ամուսինն ինքը պետք է որոշի՝ ում հետ է ցանկանում լինել:
Ըստ Ջադայի՝ դա վերաբերում է նաև իրեն: Բոլորովին վերջերս զույգը այդ ազատ հարաբերությունների պատճառով քիչ էր մնում ամուսնալուծվեր:
Այդ մասին քննարկվում էր դեռ 2011թ., երբ հայտնի դարձավ նրա ու երգիչ Մարկ Էնթոնիի գաղտնի սիրավեպի մասին:






































