Tuesday, 14 05 2024
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

«Ձեզ համար վտանգավոր է Պուտինի մտածելակերպը, թմրամոլի և խաղամոլի իր պահվածքը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայտնի ռուս քաղաքական գործիչ, վերլուծաբան և հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին:

– Պարոն Պիոնտկովսկի, Սիրիայի խնդիրը գոնե ինչ-որ չափով թուլացրե՞ց Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը: Ռուսներն ու ամերիկացիները որևէ կերպ համագործակցո՞ւմ են Սիրիայում, թե՞ ընդհակառակը` Սիրիան շարունակում է մնալ Ռուսաստան-Արևմուտք առճակատման հարթակ:

– Սիրիական գործողությունը շարունակվում է արդեն 10 օր, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն իրականում չի պայքարում Իսլամական պետության (ԻՊ) դեմ: Այդպիսի հայտարարություն արեց Թուրքիայի նախագահը, դա հաստատում են նաև ՆԱՏՕ-ն, Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, Պենտագոնը, որ ռուսական օդուժի հիսուն հարվածներից գուցե մեկ-երկուսը կպել են ԻՊ-ին, բայց հիմնական հարվածներն ուղղվել են «Սիրիայի ազատ բանակի» և նմանատիպ աշխարհիկ, չափավոր խմբավորումների դիրքերին, որոնք կռվում են Ասադի դեմ: Այսպես կոչված` «հակահիտլերյան կոալիցիայի» և ԻՊ-ի դեմ միասնական պայքարի մասին ողջ այդ դեմագոգիան իրականում քողարկում էր Մոսկվայի համար, որպեսզի ֆիզիկապես հաշվեհարդար տեսնի Ասադի ընդդիմության հետ, իսկ հետո ողջ աշխարհին հայտարարի` Սիրիայում երկու ուժ կա` մեկը Ասադն է, մյուսը` ԻՊ-ը: Ընտրեք:

– Այդ դեպքում ի՞նչ խնդիրներ է Մոսկվան փորձում լուծել այդ տարածաշրջանում: Ասենք, ուզում է ամեն կերպ պահպանել Ռուսաստանի ներկայությունը Մերձավոր Արևելքում:

– Դա ավանդական ֆորմուլան է` պահպանել ներկայությունը, ազդեցությունը և այլն: Իսկ եթե շարունակենք այդ ֆորմուլայի ապակոդավորումը, պիտի հարցնենք` իսկ ինչի՞ համար է այդ ազդեցությունը, ներկայությունը, որպեսզի հասնենք Պարսից ծոց և այնտեղ լվանանք մեր ոտքե՞րը, ինչպես երազում էր Ժիրինովսկին:

Իրականում հիմնական նպատակները ներքաղաքական են, որքան էլ ձեզ պարադոքսալ թվա: Ավելին՝ ես կասեի`դրանք պարոն Պուտինի անձնական-քաղաքական նպատակներն են: Իսկ Պուտինի միակ քաղաքական խնդիրը իշխանությունը ցմահ պահելն է: Նա շատ լուրջ պարտություն կրեց Ուկրաինայում: Ինչո՞ւ. որովհետև Ուկրաինայի հետ կապված իր բոլոր նկրտումները` «Ռուսական աշխարհ», Նովոռոսիա, Ուկրաինայի պառակտում, չիրականացան, ընդհակառակը`

նրան չաջակցեց Ուկրաինայի ռուսախոս բնակչությունը, որը մերժեց ցնորքները «Ռուսական աշխարհի» մասին և իրեն գիտակցեց նոր ձևավորվող ուկրաինական ազգի մի մաս, որը ձգտում է գնալ եվրոպական զարգացման ճանապարհով:

Այս պարտության պատճառով Պուտինը կտրուկ փոխեց օրակարգը, որպեսզի շեղի ուշադրությունն իր պարտությունից: Այդ սիրիական գործողությամբ նա ռուսաստանյան հասարակության և, այսպես կոչված, էլիտայի երակները ներարկեց կայսերական թմրանյութի հսկայական չափաբաժին: Բավական է նայել, թե ինչ էյֆորիայի մեջ են հիմա ընկել մարդիկ Ռուսաստանում: Բոլորը ոգևորված գոռում են. «Տեսա՞ք, թե ինչ արեցինք էդ ամերիկացիներին» և այլն, և այլն:

Բացի այդ, շարքային Ասադին փրկելու խնդիրը խիստ անձնական հարց է Պուտինի համար: Դա պարզապես դիկտատորների համերաշխություն չէ: Դուք նույնիսկ չեք պատկերացնում նրա և Ռուսաստանի մեծամասնության մտածելակերպը:

Նրանք բացարձակապես համոզված են, որ այն, ինչ տեղի էր ունենում և տեղի է ունենում Արաբական աշխարհում, ամերիկացիների դավադրությունն է Ռուսաստանի և անձամբ Պուտինի դեմ: Սկզբում Կադաֆին էր, հետո` Ասադը, իսկ Ասադից հետո կլինի Պուտինը: Պուտինի վրա հսկայական տպավորություն է թողել Կադաֆիի սարսափելի մահվան տեսագրությունը: Եվ նա երդվել է, որ երբեք թույլ չի տա, որ նույնը լինի Ասադի հետ: Ըստ իր պատկերացումների, եթե այդպես վարվեն նաև Ասադի հետ, հաջորդը կլինի Պուտինը:

Եվ խաղը այդ կայսերական ալիքի վրա միակ ձևն է՝ պահելու իշխանությունը: Նա շատ լավ գիտի, որ Ռուսաստանի տնտեսությունը` ավազակապետական տնտեսությունը, ոչինչ չի կարող անել. ոչ կարող է ապահովել բնակչության կենսամակարդակը, ոչ երկրի տեխնոլոգիական զարգացումը: Եվ խնդիրն ամենևին պատժամիջոցները չեն:

Պատժամիջոցներն ուղղակի արագացնում են տնտեսության քայքայման գործընթացը: Այսինքն՝ Պուտինն իրեն պահում է թմրամոլի կամ կազինոյի խաղացողի նման. տանուլ տվեց Ուկրաինայում, հիմա կտրուկ բարձրացնում է խաղադրույքը մեկ այլ դաշտում: Ես չեմ կարող ասել, թե դրանից հետո էլ որտեղ կարող է բարձրացնել խաղադրույքը, բայց առայժմ նա խաղում է այնտեղ ու հաջողում է` շնորհիվ Օբամայի սարսափելի անողնաշարության և կամազրկության:

Դա, իհարկե, խրախուսում է Պուտինին: Առավել ևս, Պուտինն այնտեղ շատ լուրջ դաշնակիցներ ունի: Առաջին հերթին դա Իրանն է: Ընդհանրապես ես կարծում եմ` այդ ծրագիրը մշակվել է իրանցիների հետ համատեղ, երբ Մոսկվա եկավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը:

– Մամուլում այսպիսի տեսակետ կար, թե Պուտինը մտադիր է Սիրիան դարձնել խաղաքարտ` հետագայում Արևմուտքի հետ Ուկրաինայի հարցով առևտուր անելու համար:

– Սկզբնապես դա ոչ թե Պուտինի, այլ ռուսաստանյան քաղաքական վերնախավի մեծամասնության ծրագիրն էր: Այդ ուղղությունը զարգանում էր երկար ժամանակ և սկսվեց դեռևս ապրիլին` Լուկյանովի շատ հայտնի հոդվածով` «Պուտինը ցանկանում է խաղաղ գոյակցել Արևմուտքի հետ»:

Հոդվածի միտքը հետևյալն էր` վաճառել Ռուսաստանի աջակցությունը Ասադին Օբամային` որպես մասնակցություն ԻՊ-ի դեմ «հակահիտլերյան կոալիցիային», հետո գին պահանջել Արևմուտքից դրա դիմաց` վերացնել Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարցով, այդ թվում հանել պատժամիջոցները:

Բայց պարզ էր, որ այդ ծրագիրը կենսունակ չէ, որովհետև ի՞նչ կարող էր առաջարկել Պուտինը: Չէ՞ որ նա պատրաստ չէր ցամաքային օպերացիայի: Նա կարող էր առաջարկել օդային ռմբակոծություններ, բայց Ռուսաստանն այնտեղ ունի ընդամենը 40 ինքնաթիռ, իսկ Ամերիկան և իր դաշնակիցները` հարյուրավոր ինքնաթիռներ: Այնպես որ, առևտուրը չստացվեց: Օբաման էլ չէր թուլացնում իր դիրքերը Ուկրաինայի հարցով: Այդ ժամանակ Պուտինը որոշեց ընտրել այլ տարբերակ` ցուցադրաբար ոչնչացնելով Սիրիայում այն մարդկանց, ովքեր կողմնորոշվում են դեպի Արևմուտք և ԱՄՆ: Կարծում եմ` Պուտինը կվերադառնա այդ գործարքին: Երբ նա բոլորին կոչնչացնի, Սիրիայում կմնան միայն Ասադն ու ԻՊ-ը, այդ ժամանակ Պուտինը կվերադառնա Օբամայի մոտ նույն առաջարկով:

– Ռուսաստանը սկսեց ռազմական գործողությունները Սիրիայում, որից հետո նավթի համաշխարհային գները սկսեցին բարձրանալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը:

– Դա նշանակում է, որ վերլուծաբանները զգում են իրավիճակի սրումը: Նավթի գները բարձրացել են ոչ թե այսօր տեղի ունեցողի պատճառով, այլ որովհետև խաղացողները սպասում են, որ հրդեհը կտարածվի:

Դա պուտինյան ռազմավարության մի մասն է, որը շատ կարևոր է նրա համար: Պուտինը ուզում է հրդեհը տարածել ողջ տարածաշրջանում, իսկ այդ առումով Ասադին պահելը շատ կարևոր է, որովհետև որտեղի՞ց ընդհանրապես հայտնվեց Իսլամական պետությունը: Դրանք այն սուննիներն են, որոնց հետապնդում էր Ասադը, և որոնք աջակցություն էին ստանում Արևմուտքից: Ամեն ինչ սկսվեց երկու տարի առաջ. երբ Պուտինը խաբեց Օբամային քիմիական զինաթափման ծրագրով, պարզ դարձավ, որ Օբաման այլևս չի օժանդակի Սիրիայի աշխարհիկ ընդդիմությանը. նա հրաժարվեց Ասադի ուժերին հարվածելուց, որից հետո հիասթափված երիտասարդ սուննիների հսկայական մի զանգված մտավ ավելի արմատական կազմակերպություններ:

Պարզվում է` Օբաման պատասխանատու է նաև Իրաքում ԻՊ-ի ստեղծման համար: Ամերիկացիները իրաքյան պատերազմի վերջում մեծ հաջողությունների էին հասել. սուննիները քշել էին իսլամիստներին` ԻՊ-ի նախորդներին: Նրանց այն ժամանակ անվանում էին իրաքյան «Ալ-Քաիդա», և նրանց աջակցում էր Ամերիկան: Այդ մարդիկ այդչափ մոլեռանդ իսլամիստներ չէին: Բայց Օբաման ևս մի հիմարություն արեց. նա գոնե մեկ ստորաբաժանում չթողեց Իրաքում, որպեսզի պահպաներ կապերն այդ սուննիական ցեղերի հետ: Եվ նրանք մնացին անպաշտպան Բաղդադի շիական կառավարության դեմ` ընդունելով ԻՊ-ը որպես իրենց միակ պաշտպան, չնայած որ նրանք հիացած չեն ԻՊ-ի իսլամական մոդելից:

Այս ամենը կշարունակվի: Կարծում եմ` Պուտինը մտադիր է ԻՊ-ին մղել Սաուդյան Արաբիայի կողմը: Այ դա իսկապես կպայթեցնի նավթային շուկան:

Այսինքն՝ հակամարտության կարգավորման որևէ հեռանկար չե՞ք տեսնում:

– Ցավոք սրտի, ոչ: Եվ դատելով նրանից, թե ինչպես Օբաման արձագանքեց Ռուսաստանի գործողություններին, կարծում եմ` Օբամայի կառավարման մնացած 16 ամիսները հրաշալի հնարավորություն են Պուտինի համար` տնօրինություն անելու Մերձավոր Արևելքում:

Տեսնենք, թե ինչ կլինի: Ռիսկը շատ մեծ է: Ես մեր զրույցի սկզբում համեմատեցի դա խաղամոլի պահվածքի հետ. նա կտրուկ բարձրացրել է խաղադրույքը: Ես ասացի, որ նրան խրախուսել է Օբամայի կամազուրկ և թույլ քաղաքականությունը, բայց ինձ թվում է, որ Պուտինը մինչև վերջ հաշվի չի առել Աֆղանստանի փորձը և 1,5 միլիարդ սուննիների հետ բախման վտանգը:

– Իսկ ինչպե՞ս Սիրիան կարող է ազդել մեր տարածաշրջանի, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության վրա: Ինչո՞վ են այս իրադարձությունները վտանգավոր մեզ համար:

– Կարծում եմ` ձեզ համար այնքան վտանգավոր չեն Սիրիայում ռազմական գործողությունները, որքան Պուտինի ընդհանուր մտածելակերպը, թմրամոլի և խաղամոլի իր պահվածքը: Ձեռք քաշելով տնտեսությունից` հիմա նա իր իշխանությունը պահելու համար դիմելու է միայն արտաքին քաղաքական արկածախնդրությունների և անընդհատ փոխելու է խաղադաշտը այդ «կազինոյում»:

Եթե ուզում եք իմանալ, Ղարաբաղյան հակամարտությունն այդ խաղադաշտերից մեկն է: Բոլորը տեսնում են, որ հակամարտությունն այս տարի ավելի է սրվել, քան նախորդ տարի. ավելացել են հրադադարի խախտումները, զոհերի թիվը և այլն: Պարզ է, որ Պուտինը տիկնիկավարի նման քաշում է թելերը թե՛ Բաքվում, թե՛ Երևանում, և միայն Մոսկվան կարող է հրահրել սահմանային բախումները Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Այսպիսով, դուք ոչ թե կոնկրետ հակամարտություններից պետք է զգուշանաք, այլ Պուտինի ընդհանուր հոգեկան վիճակից, որը ժամանակին շատ լավ բնորոշել է, մի կողմից, Մերկելը` ասելով, որ Պուտինը կորցրել է իրականության զգացումը: Բայց նրա հոգեվիճակն ավելի լավ նկարագրել է Բորիս Նեմցովը մահվանից երկու օր առաջ, երբ ասաց, որ «Վլադիմիր Պուտինը խփնված է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում