ԱՄՆ-ը կրկին հայտնվել է դժվարին կացության մեջ՝ կարծում է զինված ուժերի հարցերով ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեի ղեկավար, Արիզոնայից սենտոր Ջոն Մաքքեյնը CNN-ի համար հոդվածում։
Նրա խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը ցույց է տալիս «վերջին աղետալի շրջադարձը Մերձավոր Արևելքում՝ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, ինչպես նաև ԱՄՆ հերթական նվաստացուցիչ անհաջողությունը»։
«Պատկերացրեք միայն. նախագահի վարչակազմը նախազգուշացրեց Ռուսաստանին զորքեր չուղարկել Սիրիա։ Ռուսաստանը միևնույն է՝ արեց դա։ Այնուհետև վարչակազմը փորձեց փակել Ռուսաստանից Սիրիա օդային միջանցքը։ Դա նրան չհաջողվեց»,- ասել է նա։
Մաքքեյնը հաստատում է, որ Վաշինգտոնը չպետք է խուսափի Սիրիայում Ռուսաստանի հետ դիմակայությունից։
«Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի այդ հակամարտությունը, նա չպետք է թույլ տա, որ Պուտինն ամրապնդի իր գործընկերների դիրքերը, փշրի մերը, ոչնչացնի մեր հանդեպ մնացած վստահությունը Մերձավոր Արևելքում և վերականգնի Ռուսաստանին որպես այդ առանցքային տարածաշրջաում գլխավոր տերություն»,- գրում է սենատորը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահին պետք է կանգնեցնել։
Մեկուսացման սեփական միջազգային ջանքերը խաթարելով Պուտինի «ջրաղացին ջուր լցնելու» փոխարեն՝ ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ վստահ է սենատորը։








































