Իսրայելի անվտանգության կաբինետը որոշում է ընդունել ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումները՝ ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է՝ կանցկացվեն մի շարք հավելյալ միջոցառումներ ահաբեկչության ալիքին հակազդելու համար: Քաղաքներում և ճանապարհների երկայնքով տեղակայված ոստիկանությանը օգնելու համար կուղարկվեն Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումներ»,- նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Նաև նշվում է, որ զինծառայողները հրաման կստանան ստորաբաժանումները ընդլայնել անվտանգության պատի երկայնքով, ինչը բաժանում է Հորդանան գետի Արևմտյան ափը:











































