ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպությունը «ռուս և ամերիկացի խաչակիրներին» սպառնացել է սրբազան պատերազմով` ջիհադով: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԴԱԻՇ-ի մամլո քարտուղար Աբու Մուհամեդ էլ-Ադնանիի տեսաուղերձը:
Դրանում, մասնավորապես, խոսվում է ռուսների և ամերիկացիների դեմ պայքարի մասին, ովքեր «խաչակրաց արշավանք են հայտարարել մուսուլմաններին»:







































