Կորնելիա Մանգոն կդառնա դիջեյ: «Սովորում եմ դիջեյների ամենալավ դպրոցում, և դա ինձ դուր է գալիս»,- գրել է նա Twitter-ի իր էջում: Փաստորեն, երգելուց բացի՝ երգչուհին իր երկրպագուներին կուրախացնի նաև նոր երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելով:
Իր հաջողությունների մասին երգչուհին դեռևս լռում է: Սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելը:
Պարապմունքներին նա ներկայանում է ազատ սպորտային վերնազգեստով, վարդագույն գլխարկով և մի քիչ թափթփված մազերով:










































