Լեգենդար երաժիշտ և հասարակական գործիչ Ջոն Լենոնի այրին` Յոկո Օնոն, The Daily Beast պարբերականի հետ հարցազրույցում ասել է, որ դեռևս վախենում է ամուսնու մարդասպանից:
Լենոնին գնդակահարած Մարկ Դևիդ Չեփմանն այժմ գտնվում է բանտում: Յոկոյի կարծիքով` մարդասպանն ընդմիշտ այնտեղ պետք է մնա:
«Իմ բախտը շատ բերեց, որ ես չզոհվեցի Ջոնի հետ միասին… Ես շատ զգույշ եմ, գրեթե ինչպես կենդանին, որը սովոր է, որ իրեն որսում են` ինչպես եղնիկի… Ինձ համար շատ, շատ բարդ է մտածել Չեմփանի մասին հատկապես այն բանի համար, որ ինքը չի կարծում, թե վատ բան է արել… Կարծում եմ, որ եթե նա դա մի անգամ արել է, ապա կարող էր նորից անել մեկ ուրիշի հետ: Դա կարող էի լինել ես, դա կարող էր լինել իմ որդին` Շոնը, դա կարող էր լինել ցանկացած մարդ: Ահա, թե ինչն է անհանգստացնում ինձ»,- ասել է նա:








































