7days.ru-ի փոխանցմամբ՝ Ջորջ Քլունին վերջերս անսովոր նվեր է արել կնոջը՝ Ամալին, որը նվիրված է եղել իրենց ամուսնության մեկամյակին։ Դերասանը կնոջը նվիրել է ոչ թե ադամանդներ, նոր տուն և անգամ ոչ թե մեքենա, այլ՝ ռեստորան։
Ջորջն Ամալին հրավիրել է ընթրել լոնդոնյան ռեստորաններից մեկում և այնտեղ նրան է հանձնել փաստաթղթերի փաթեթ, որի համաձայն՝ Ամալը դարձել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գործող ճապոնական ռեստորանի սեփականատեր։ Ջորջը պատահական չի ընտրել ճապոնական խոհանոցը։ Քլունին քանիցս հայտարարել է, որ ամուսնությունից հետո սուշին դարձել է իր ամենասիրելի կերակուրը։








































