Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը Սիրիայում տիրող ընթացիկ իրավիճակը քննարկել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերնիի հետ։
Աբդոլահիանը, որը գտնվում է Բրյուսելում, պլանավորել է հանդիպումներ անցկացնել նաև ԵՄ այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև խորհրդակցություններ է նշանակել նրանց հետ տարածաշրջանային հարցերի և մասնավորապես Սիրիայի վերջին զարգացումների շուրջ։
Իրանը ոչ վաղ անցյալում ներկայացրել է սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման նորացված պլան, որն ուղղված է Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը, ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելուն։








































