Համացանցում հայտնվել է Սլովակիայի «Տատրան Չերնի Բալոգ» սիրողական ակումբի տեսանյութը: Խաղադաշտի եզրամասով երկաթգիծ է անցնում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է հանդիպման ընթացքում գնացք անցնում խաղադաշտով, իսկ ֆուտբոլիստները շարունակում են խաղալ, ասես ոչինչ չի պատահել:
Հավելենք, որ մարզադաշտը կառուցվել է 1985 թվականին: Գնացքներն ազատ երթևեկում են այստեղ օրական 4 անգամ:





































