Thursday, 02 07 2026
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստում նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է նախորդ նիստից հետո իրականացված ոլորտային բարեփոխումները՝ անդրադառնալով նաև նոր նախաձեռնություններին։

Այս մասին  տեղեկացրին քաղաքաշինության կոմիտեից։

«Բոլոր փոփոխությունները միտված են ընթացակարգերի պարզեցմանը, թվայնացմանը, գործընթացների հետագծելիության ու խաղի կանոնների հստակեցմանը ինչպես քաղաքացիների և կառուցապատողների, այնպես էլ պետական ու համայնքային աշխատողների համար»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում հողի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության գործընթացը կտեղափոխվի թվային հարթակ։

Նա հայտնել է, որ էականորեն պարզեցվել է մինչև 1000 քմ հողատարածքներում բնակելի տուն կառուցելու համար նպատակային նշանակության փոփոխությունը, հստակեցվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթները, կրճատվել ժամկետները։

Կոմիտեն էականորեն պարզեցրել է հանրային գերակա շահ ճանաչված ծրագրերի հողի նպատակային նշանակության փոփոխությունը։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է փուլային եղանակով ավարտական ակտի ստացման և շահագործման հնարավորություն՝ մասնաշենք առ մասնաշենք։

Հունիսի 1-ից թվային հարթակում գործարկվել է անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգը։ Բացի այդ ավելի քան 45 000 փոքր հողամասի (մինչև 400 քմ) սեփականատերեր տուն կառուցելու հնարավորություն են ստացել քաղաքաշինական նորմերի փոփոխության շնորհիվ։

Անդրադառնալով ՀՀ Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին՝ Եղիազար Վարդանյանը խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացրել «Դպրոցների պահպանման և շահագործման ուղեցույց»-ի նախագիծը։

«Վստահաբար տեսել եք, որ այսօր կառուցվող դպրոցներն ու մանկապարտեզներն այլևս խորհրդային տարիներին կառուցվածների հետ համեմատելի չեն թե՛ իրենց կառուցվածքով, թե՛ ֆունկցիոնալությամբ, թե՛ ինժեներական ենթակառուցվածքների հագեցվածությամբ, թե՛ ժամանակակից տեխնոլոգիաների, սարքավորումների կիրառությամբ։ Ստեղծված պայմանները տարիներ անց պահպանելու համար անհրաժեշտ է պատշաճ սպասարկում, որի առաջին քայլերից կլինի հստակ մեթոդաբանությամբ ուղեցույցի հաստատումը»,-նշել է նա։

Օրակարգի մյուս հարցը վերաբերել է «Տեխնիկական վիճակից ելնելով՝ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը, շինությունները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգ» սահմանելու նպատակով մշակված որոշման նախագծին։ «Այսկերպ նախատեսում ենք, որ կհանգուցալուծվի տարբեր բնակավայրերում սեյսմիկ անվտանգությանը չհամապատասխանող, լքված շենքերի խնդիրը՝ առայժմ պետական և համայնքային գույքի պարագայում»,-նշել է կոմիտեի նախագահը։

Խորհրդի անդամները հարցեր են ուղղել ներկայացված ծրագրերի և ընդունված որոշումների գործնական կիրառության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել իրենց առաջարկները՝ բարեփոխումների առաջիկա ծրագրերում ներառելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում