Եգիպտոսի դատարանը մերժել է հայտնի երգիծաբան Բասամ Յուսեֆի դեմ հայցը: Նրան մեղադրում են նախագահ Մուհամմադ Մուրսիի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և մուսուլմանների զգացմունքները վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դատարանը հրաժարվել է նաև փակել անկախ արբանյակային հեռուստաաալիքը, որով եթեր է հեռարձակվում Յուսեֆի ծրագիրը:
Արմատական իսլամիստները վաղուց էին պահանջում միջոցներ ձեռնարկել հայտնի երգիծաբանի դեմ: Նախագահին նմանակելուց բացի՝ իշխանությունները նրա դեմ բազմաթիվ բողոքներ էին ստացել:








































