Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մանեքենուհի Ժիզել Բունդխենն այս տարի հայտարարել է թոփ մոդելի կարիերային վերջ տալու մասին, սակայն այս կամ այն բրենդի գովազդային արշավներում նկարահանումներից բրազիլուհին չի հրաժարվում։
Այսօր հնարավորություն կա գնահատելու նրա և Chanel նորաձևության տան համագործակցության արդյունքը։ Բունդխենը հերթական անգամ դարձել է Chanel №5 պաշտամունքային բուրմունքի գովազդայիյն արշավի դեմքը։ Գովազդային նկարների հեղինակն է հայտնի fashion-լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն։










































