Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը վստահ չէ, որ երաշխավորված տեղ ունի լոնդոնյան ակումբի հիմնական կազմում:
«Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Պորտու»-ի դեմ հանդիպմանը մնացի պահեստայինների նստարանին: Երաշխիքներ չկան, որ նման երևույթ նորից չի կրկնվի: Ֆուտբոլիստն անձեռնամխելի է, երբ լավ է խաղում: Սակայն իմ մասին այդպես չէի ասի:
Կարծում եմ՝ Մոուրինյոն նախազգուշացնում էր ինձ այդ քայլով: Չեմ կարդացել, թե ինչ է նա ասել այդ կապակցությամբ, բայց ամեն ինչ այնպես էլ պարզ է: Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է: Լավատես եմ և գիտեմ, որ կարող եմ շտկել իրավիճակը»,-Daily Mail-ը մեջբերում է Ազարի խոսքերը:





































