Հոլիվուդյան դիետոլոգ Քիմբերլի Շնայդերը գիրք է հրատարակել, որում աստղերին մի շարք խորհուրդներ է տալիս՝ պահպանելու գեղեցկությունը և առողջությունը:
Այսպես. աչքերի տակի պարկերը չեզոքացնելուն կարող է օգնել բանանը, իսկ երեկույթների ընթացքում հարբածության հետևանքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կոկոսի ջուր խմել:
Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել բջջանյութ պարունակող բնական մթերք և հանքային ջրեր: Բացի այդ, նման կերպ կարելի է ազատվել նաև ավելորդ քաշից:
Մաշկի ծերացումից կարող են փրկել արքայախնձորը և ավոկադոն: Ճարպային ցանից կարող են փրկել կոկոսը, յոգուրտը և խնձորի քացախը: Մազերը բուժելու համար անհրաժեշտ է ուտել գազար և դդումի կորիզներ: Ամուր եղունգներ ունենալու համար բավական է միայն օգտագործել կորեկ, սպանախ և կաղամբ:








































