«Ռոմա»-ի նախագահ Ջեյմս Պալոտան հանդիպում է ունեցել Ֆրանչեսկո Տոտիի հետ: Ներկա էին նաև 36-ամյա ֆուտբոլիստի բժիշկ Վիտո Սկալան, ակումբի գործադիր տնօրեն Իտալո Զանզին, ինչպես նաև ակումբի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Տոտիի պայմանագրի շուրջ:
«Ես մինչև 2020 թվականը ժամկետով պայմանագիր կստորագրեմ»,- կատակել է Ֆրանչեսկոն:
«Տոտին հայտնեց, որ կարող եմ մնալ ակումբում ևս 2 տարի»,- իր հերթին կատակել է Պալոտան:
Հավելենք, որ Տոտիի` «Ռոմա»-ի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունիսը:








































