ՕԵԿ նախընտրական քարոզարշավի բացմանը ելույթով հանդես եկավ նաև Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Վերջինս նշեց, որ ի դեմս Արմեն Երիցյանի՝ մենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում ենք ամենամրցունակ թեկնածուով:
Շահինյանը նշեց. «Արմեն Երիցյանը տարիներ շարունակ կարևոր պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգում և միշտ արդարացրել է իրեն վերապահված պատասխանատվությունը: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի աշխատանքը յուրաքանչյուրիս աչքի առջեւ է: Նրա աշխատանքը ցույց տվեց, որ նա համակարգ կայացնող գործիչ է: Իսկ Երևանին այսօր առաջին հերթին այդպիսի քաղաքապետ է անհրաժեշտ»:
Հ. Շահինյանի խոսքով՝ Արմեն Երիցյանին պարտավոր ենք վստահել Երևանի կառավարումը՝ ինչպես վստահեցինք արտակարգ իրավիճակների հաղթահարման դժվարին գործը. «Մենք Երևանը պետք է կարողանանք դարձնել ոչ թե սպառող, այլ արարող մարդկանց քաղաք»:








































