Այսօր Ռուանդայում ցեղասպանության մասին հիշատակի միջազգային օրն է: Ամեն տարի ապրիլի 7-ին նշվող օրը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2005 թվականի դեկտեմբերի 23-ին՝ տեղեկատվական և կրթական ծրագրի հետ: Ծրագիրը կոչված է մոբիլիազացնել քաղաքացիական հասարակությանը՝ Ռուանդայում ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանման նպատակով՝ այդպիսով ապագայում ցեղասպանություն թույլ չտալու ջանքերին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Իրադարձությունները, որոնց նվիրված է այս օրը, տեղի են ունեցել 1994 թվականին, երբ ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության գլուխ եկած ժամանակավոր կառավարությունը սկսել է ոչնչացել իրեն թշնամի համարող մարդկանց՝ հիմք ընդունելով ինչպես քաղաքական հայացքները, այնպես էլ էթնիկ պատկանելությունը:
100 օրում սպանվածների թիվը, տարբեր տվյալներով, կազմել է կես միլիոնից մեկ միլիոն:











































