Այսօր Հոլոքոստի 6 միլիոն հրեա զոհերի հիշատակի կամ Աղետի ու հերոսության օրն է՝ Յոմ-ա-Շոան: Եվրոպացի հրեաները ոչնչացվել են նացիստների կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Հակասեմականությունը, որպես գաղափարախոսություն և որպես քաղաքական շարժում՝ ուղղված հրեաների դեմ պայքարին, առաջացել է Գերմանիայում՝ 19-րդ դարի 70-ականների վերջին: Աստիճանաբար հակասեմանակնությունը դարձել է քաղաքական կուսակցությունների ծրագրերի մաս և զենք՝ քաղաքական ու քարոզչական պայքարում:
Ճգնաժամը, որը 1930-ականներին կաթվածահար արեց ողջ համաշխարհային տնտեսությունը, հանգեցրեց նրան, որ հակասեմականությունը Գերմանիայում սկսեց ավելի ծայրահեղ բնույթ ստանալ:









































