Առողջապահության համաշխարհային օրն ամեն տարի նշվում է ապրիլի 7-ին։ 1948 թվականի այս օրը ստեղծվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այս ընթացքում,ինչպես հայտնում է Calend.ru-ն, ԱՀԿ-ի անդամ է դարձել աշխարհի 194 պետություն:
Առողջապահության համաշխարհային օրվա նշումն ավանդույթ է դարձել 1950 թվականից: Օրվա առիթով միջոցառումներն անցկացվում են այն բանի համար, որ մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչ կարևոր է առողջությունը կյանքում, իսկ առողջապահական կազմակերպությունները որոշեն՝ ինչ պետք է անեն, որպեսզի ողջ աշխարհում մարդկանց առողջությունը բարելավվի:
Ամեն տարի Առողջապահության համաշխարհային օրը նվիրվում է առողջական որևէ գլոբալ խնդրի:Այս տարի օրվա թեմա է ընտրվել հիպերտոնիան: Աշխարհում չափահաս բնակչության շուրջ 40 տոկոսի մոտ հիպերտոնիա է զարգանում, սակայն այն կարելի է կանխել և բուժել:










































