Բրյուսելում շաբաթ անցկացվել է «զոմբիների» երթ, որին մասնակցել է 800 մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այսպես կոչված զոմբի-շքերթը կազմակերպվել էր Ֆանտաստիկ ֆիլմերի 31-րդ բրյուսելյան միջազգային փառատոնի (BIFFF) շրջանակում:
Կինոստուգատեսի ծրագրի զգալի մասը կազմում են սարսափ ֆիլմերը: BIFFF-ի ծրագրում 100 ֆիլմ կա, որոնք նկարահանել են ռեժիսորներ Եվրոպայից, Հյուսիսային և Լատինական Ամերիկայից, Ասիայից և Օվկիանիայից: Փառատոնի գրան պրին «Ոսկե ագռավն» է: BIFFF-ը կավարտվի արիլի 13-ին:










































