Փխենյանում գործող օտարերկրյա դեսպանությունների և միջազգային մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները մնում են իրենց տեղերում, չնայած Կորեական թերակղզում աճող լարվածության պատճառով իրեց աշխատակազմերին տարհանելու Հյուսիսային Կորեայի կառավարության նախազգուշացումներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները Հյուիսային Կորեայի ԱԳՆ էին կանչվել ուրբաթ երեկոյան: Նրանց հաղորդվել էր, որ ապրիլի 10-ից իշխանությունները հակամարտության դեպքում չեն կարող երաշխավորել դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը:
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարությունները հայտարարել են, որ մոտ ժամանակներս մտադիր չեն տարհանել իրենց աշխատակիցներին Փխենյանից: Վերջիններիս կոչ է արվել խուճապի չմատնվել և չստուգված տեղեկություններ չտարածել:
Փխենյանում ներկայում կայուն վիճակ է: Պետական հաստատություններն աշխատում են սովորական ռեժիմով:










































