«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադ» ակումբում, հայտարարել է, որ միշտ ցանկացել է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Պրեմիեր լիգան գրավում է լավագույն խաղացողներին: Այն լավագույն երկիրն է՝ ֆուտբոլ խաղալու համար: Մարզադաշտերը, խոտածածկը, երկրպագուներն ու այն, թե ինչպես են նրանք ապրում ֆուտբոլով: Այդ ամենն անհավանական բարձր մակարդակի վրա է»,- Marca-ն մեջբերում է Չավիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Չավին մտադիր է վերադառնալ «Բարսելոնա» որպես մարզիչ:











































