Այն ժամանակ, երբ աշխարհն անհամբերությամբ սպասում է Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնությանը, պարզվում է, որ Անջելինան թաքուն հանդիպում է իր նախկին ամուսիններից մեկի՝ դերասան Բիլլի Բոբ Տորնտոնի հետ:
«Անջելինան և Բոբը շատ մտերիմ են,- համոզված է Life & Style ամսագրի աղբյուրը,- Երբ Անջելինան Լոս Անջելես է գալիս, նա մնում է Բոբի տանը, և նրանք ժամերով զրուցում են: Նրանք վերջին ժամանակներս բազմիցս հանդիպել են: Ջոլին խոստովանել է, որ Բրեդին դուր չի գա, եթե իմանա, որ ինքն ու Բոբն այդքան շատ են շփվում: Բրեդը չգիտի, որ նրանք անընդհատ կապի մեջ են: Նրա մտքով անգամ չի անցնում, որ նրանք այդքան մտերմացել են»:










































