«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գովեստի խոսքեր է հղել թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսի հասցեին:
Շոտլանդացի մասնագետը նշել է երիտասարդ պաշտպանի ունիվերսալիզմը:
«Ջոնսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է դառնալու: Նա շատ տաղանդավոր խաղացող է: Նա կարողանում է կարդալ խաղը և ունիվերսալ է: Ջոնսն իսկական ֆուտբոլային գիշատիչ է»,- Ֆերգյուսնի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:




































