Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հովհաննես Զարդարյան. Արարման ճանապարհ

20-րդ դարի հայկական կերպարվեստի պատմության մեջ արձանագրված մեծանուն հեղինակներին անդրադառնալիս, երբ ժամանակն արդեն տվել է իր կայուն գնահատականը, հարկ է նկատի ունենալ անցյալը, ներկա շրջանն իր առանձնահատկություններով և, իհարկե, տվյալ արվեստագետի խառնվածքը, նրա հոգևոր շաղախը: Այդ երախտավորներից էր Հովհաննես Զարդարյանը, ով հարստացրեց ազգային նկարչությունն իրեն բնորոշ ոճով և ձեռագրով: Սակայն այսօր գնահատականներ տալուց իրավունք չունենք նկատի չունենալ վերը նշվածը, որպեսզի հնարավորինս լիարժեք լինի մոտեցումը ստեղծված արժեքի նկատմամբ: Իսկ Հովհաննես Զարդարյանն հիրավի մեծ արժեքներ ստեղծեց իր տաղանդավոր վրձնով:

Խորհրդային շրջանում, իսկ Զարդարյանը հիմնականում այդ շրջանում ստեղծագործեց, ստեղծվել են մնայուն արժեքներ, որոնք դարձել են ազգային նկարչության խոշոր ձեռքբերումներից: Վարպետի ստեղծագործությունը խորհրդային արվեստաբանության կողմից էլ բարձր է գնահատվել: Սակայն դա չի նշանակում, որ արվեստագետը տուրք էր տալիս խորհրդային գաղափարախոսությանը և այդ պատճառով էր գնահատված: Իսկ աւյսօրվա դիտակետից քննելու դեպքում տեսանելի և հասկանալի է դառնում Զարդարյանի մեծությունը: 1956 թվականի նրա հանրահայտ «Գարուն» գործը նրան մեծ ճանաչում բերեց: Բայց վարպետն ունի շատ, մինչ օրս չբացահայտված ստեղծագործություններ, որոնցում նա իր առաքելությունն իրականացնելու ազնիվ աշխարհում էր` գույների և նրբերանգների ներդաշնակության, հորինվածքների հավասարակշռության, ձևի և ծավալի, ինչպես նաև գծի մոգական ղեկավարման աշխարհ:

Արդյոք հեշտ էր Զարդարյանի համար, երբ նոր էր ոտք դնում արվեստի և արարման զարմանահրաշ աշխարհը: Նախորդիվ արդեն վրձնի հսկաների արժեքներն էին, իսկ շրջապատում Սարյանն էր, Առաքելյանը, Կոջոյանը,Աղաջանյանը, Քոչարը… Բայց բնածին օժտվածությունն ու մասնագիտական կրթվածությունը, նրա պրպտուն բնավորությունն ու հարազատ հողից ամուր արմատները Զարդարյանին հանգիստ չէին տալիս : Նրանց ընտանիքը Կարսից էր: Այլևայլ տեղափոխություններից հետո նրանք հաստատվեցին Երևանում: Այնուհետև նա հարթեց իր ուղին, կայացավ և դարձավ իր գործի առաջնորդներից:

Բավականին հետաքրքիր է պարզաբանել զարդարյանական գույնի բովանդակությունը: Երկար ուսումնասիրելուց հետո հսականալի է դառնում, որ դա մի ամբողջ փիլիսոփայություն է, աշխարհընկալման այդօրինակ դրսևորում: Այդ լայնություններում Զարդարյանը գործում էր աներեր ու անբասիր: Եվ նա ժամանակակից էր իր ժամանակներում, միևնույն ժամանակ դասական է ընդմիշտ:
Խորհրդային շրջջանի սոցռեալիզմի ժամանակակիցն էր նաև Հովհաննես Զարդարյանը: Պարտադրանք, այլախոհության մերժում …Եվ այդ իրականությունում վարպետի նման անկախ և ազատ բնավորությամբ անհատը ստեղծագործում էր և շարունակում իր առաքելություն-ճանապարհը: Սոցիալիստական ռեալիզմ կոչված երևույթը բնավ չխանգարեց Զարդարյանին մնալ անկեղծ և նույնիսկ անբասիր: Լինելով ռեալիստական հիմքերի վրա խարսխված արվեստագետ, Զարդարյանը երբեք չէր ընդօրինակում-կրկնօրինակում իր շրջապատը: Իսկ գաղափարական տեսակետից՝ ընդհանրապես տիրող մթնոլորտի ջատագովը չէր: Անգամ նրա այն ստեղծագործությունները, որոնք բարձր գնահատականի արժանացան խորհրդային քննադատների կողմից, իրենցում պոռթկում և անհնազանդություն էին պարունակում: Վարպետի արվեստը նաև կարելի է համարել համարձակություն՝ համարձակություն և գաղափարական, և կատարողականի իմաստով: Այդ համարձակությունը ազատամտության արդյունք էր, իսկ վարպետը ներքուստ մշտապես ազատ էր յուրաքանչյուր թելադրանքից, պարտադրումից: Այդ համարձակությունը հիմա էլ անչափ գնահատելի է, իսկ այն ժամանակվա պայմաններում դա հավասարազոր էր իսկական հերոսության: Կարելի է դա կապել 1960-ականների «մեղմացումների» հետ, կարելի է պայմանավորել այլ ուղղությունների հետ, բայց այստեղ է, որ նշանակալից է դառնում անհատի խառնվածքը, որը տվյալ դեպքում անզիջում էր հատկապես արվեստին վերաբերող հարցերում: Ու թեև նկարելաձևի, կատարողականի տեսակետից աշխարհում դա նորություն չէր, սակայն խորհրդային Միությունում դա առանձնահատուկ էր: Ինչ խոսք Զարդարյանի արվեստը հիմնականում բնութագրվում է որպես իրապաշտական: Բայց վերացարկման միտումներն այնքան ակնառու են և անմերժելի: Եվ այդ նոր ու համարձակ շունչը հարստացնում էր ազգային նկարչությունը: «Ինչ» և «ինչպես» հարցադրումները Զարդարյանի արվեստում բացահայտում են նրա գաղափարախոսության ողջ խորությունը: Յուրաքանչյուր մտքի հետ նկարիչը պրպտումների և իրար լրացնող զարգացումների երկար ճանապարհ էր անցնում: Այդ ճանապարհին արտաքին ձևափոխումները, հորինվածքային մոտեցումները կարող էին հարաճուն փոփոխվել և վերջում միայն կանգ առնել կատարման և հոգեբանական լիարժեքության: Այդ ճանապարհի ընթացքում է, որ պարզ է դառնում հեղինակի մտածելակերպը, մոտեցումները, վրձնի լիարժեք կարողության ելևէջները:

Այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսում հասարակության համար տեսանելի կդառնա այդ ընթացքը`Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» խորագիրը կրող նկարաշարքով: Սա այն օրինակներից է, երբ երևակվում է արվեստագետի մտահաղացումների զարգացումը, ողջ ընթացքը, որն, ի դեպ, տևել է շուրջ 20 երկար տարիներ: Հնարավորինս հասկանալի կլինի մեծ արվեստագետի մտորումների և արարման ճանապարհը:

Կերպար և պատկեր: Ստեղծագործության այս կենտրոնական բաղկացուցիչն իրականացնելու համար դեռևս շատ բաղադրիչներ են հարկավոր, որպեսզի կերպարը լինի համոզիչ, լիարժեք և ամփոփ: Սա, թերևս, վերաբերում է արարման այն առեղծվածային ընթացքին, որի քարշակները Հովհաննես Զարդարյանի անդադրուն մտքերն էին: Մտահաղացումներ, որոնց սանձելն անհնար էր, իսկ հետևել, թերևս, կարող էր միայն ու միայն ինքը` դրանց հեղինակը:

Պատկերատարածքում կոմպոզիցիայի կառուցման հենքը, այնտեղ կերպարի դիրքավորումը և որպես այդպիսին արդեն ստեղծվածը, կոմպոզիցիոն լիարժեքություն և գունային հավասարակշիռ վիճակ ապահովելը, առանձին մասերի համադրումը ընդհանուրին, նրանց ներքին կապի գոյակցումը, վերջապես ձևերի և գույների, գծի այնպիսի համադրույթը, որը լիարժեք կնպաստի արծարծված գաղափարին չափազանց բարդ գորընթաց է , որն ապահովում է ստեղծագործության այն վիճակը, որի առջև դիտողը հարաբերվում է նրա հետ, որն արդեն ձեռք է բերել ինքնուրույն կյանք և մտել է իրականություն: Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ գործ ունենք մաթեմատիկական հաշվարկների հետ: Բայց դա առավել նման է օրինակ գորգագործության չերևացող մանրաթելերի խառվածքին, որը չի երևում, բայց առանց դրա չէր դառնա գեղարվեստական հյուսվածք և խոսք: Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» նկարաշարքի պատմությունն անցել է երկար ճանապարհ: Այդ են բացահայտում այն շատ ճեպանկարները, բազում տարբերակները, որոնք ծնել են այս ստեղծագործությունը: Կիրառված յուրաքանչյուր գեղարվեստական միջոց ծառայել է մտահաղացմանը, իսկ վերջինս շարունակ առաջ է սլանում ընթացքում `իր հետևից բերելով ձևափոխումներ , այլևայլ տարբերակներ, նոր դրվագների ներմուծումներ, մյուսների փոփոխումներ: Այդ ճանապարհին երևակվում է ավարտական նկարի ծանր, սակայն բացահայտված ծնունդը, որը նման է մտքերի և խոհերի պայքարի: Ողջ ընթացքում հորինվածքի հորիզոնական շերտի հենքը կարծես պահպանվում է: Բայց որքան շեշտադրումներ, երևացող և աննկատ դետալներ իրենց բազում մշակումներով ընթացք են տվել և ձևագոյացրել այն ավարտական վիճակը, որի առջև կանգնում է դիտողը:

Բազում տարբերակներում կրկնվում է աղջկա կերպարը: Սկզբում ստեղծվեց առանձին դիմանկար, պատկերացվածը վիզուալացվեց, այնուհետև այն կրկնվեց տարբերակներում և նույնիսկ դարձավ պատկերատարածքի կենտրոն:

Մարդկանց և կենդանիների միաձույլ ֆիգուրները հորիզոնական շարք կազմած շարժվում են: Այդ ամբողջը խորհրդավոր կապտաերկնագույն, երբեմն կարմրավունի և վարդամոխրագույնի շերտերով էպիկական լեռնաշխարհի ֆոնի վրա: Հետո լեռներն իրենց արտաքինով պահպանվում են, բայց բնանկարի գույներն են այլևս այլ: Իսկ ներքևում ֆիգուրների հորիզոնական շարքից մնացել է միայն աղջկա սիլուետ-ֆիգուրը: Այնուհետև նույն պատկերը գունային այլ խառնարանով տեսափոխվում է և ստիլիզացվում է և աստիճանաբար վերացարկման է միտվում: Հետո դարձյալ կրկնվում է ֆիգուրների շարքը: Ու այլևս սկսվում է արվեստագետի կողմից հիմնականում գեղանկարչական խնդիրների որոնումը, որի տարբերակները այս դեպքում պարզապես ապշեցնում են իրենց հիասքանչությամբ:

Գույներ … Զարդարյանի տիեզերական և կախարդական գույները: Նրանք իրենց լարվածությամբ, գալար տված , նույնպես ընթացքում փոփոխվել են: Հետևել նրանց փոփոխություններին նշանակում է փորձ անել հետևել, մասնակցել վրձնի վարպետի մտահորիզոններում տեղի ունեցող հրաբուխներին: Ցնցող են գույները` խորհրդավոր են, երազային, իսկական տեսիլք: Առանձին ուշադրությաքն է արժանի գունային տեղաբաշխումը, նրանց համոզիչ հավասարակշռությունը, մգի և բացի, երանգների պատճառաբանվածությունը: Զարդարյանի գունամտածողությունը այնքան հարիր է նրա ազատ մտածելակերպին, նրա աշխարհընկալմանն ու բնությունն ընկալելու նրա ունակությանը, որ ստեղծված գունաշխարհը հնարավոր չէ շփոթել մեկ ուրիշի ստեղծագործական ձեռագրի հետ: Դրանց ակունքների փնտրման ճանապարհը բավականին բարդ է: Ընդունված կարծիքը, որ 20-րդ դարում հայկական նկարչության մեջ Սարյանի ազդեցությունն ահռելի է, մենք ևս չենք կարող մերժել, սակայն Զարդարյանի դեպքում կարող ենք նշել, որ հարթված է ինքնուրույն և սեփական ոճի կերտման ճանապարհը: Թեև անպատասխան հարցադրում է փոխազդեցությունների հանգույցը քակտելը, բայց ակնառուն հնարավոր չէ չնկատել:

Այս ֆանտաստիկ ընթացքը, արարման ընթացքը մշտապես ուղեկցել է Հովհաննես Զարդարյանին: Վերոհիշյալը լոկ մեկ օրինակ էր: Իսկ որքան մտքեր ձև և գոյ են ստացել Զարդարյանի տաղանդավոր վրձնով:

Մոնումենտալությունն անմերժելի է Զարդարյանի նկարներում, թեկուզ եթե գործը լինի փոքրածավալ:Արվեստագետի լայնածավալ մտածողությունը չէր կարևորում մանրամասները, առանձին դետալներին անդրադառնալը: Լայն թափով արված և հիմնավորված ընդհանրացումներով էր նա կառուցում իր պատկերները:

Երբեմն արվեստի ստեղծագործությունն ուսումնասիրելիս խորամուխ ենք լինում կատարողականի ոլորտում, մոռանալով, թերևս, ամենակարևորներից մեկը` զգայականի, էներգետիկայի տիրույթը: Եվ այստեղ է, որ իհայտ է գալիս Զարդարյանի արվեստի մոգական ուժը: Տիեզերական պոռթկման նման նրա գույները տեղափոխում են այլ իրականություն, այնտեղ, ուր միայն զգայականն է և երբեմն բառերն անուժ են դառնում մեկնաբանել այդ լիցքերն ու թրթիռները, ապրումներն ու զգացումները: Թախծի զգացում չկա, բայց զգալի է ինչ որ դրամատիզմ, որը բնորոշ է գլոբալ մտածողության տեր անհատներին:

Կրկին վերադառնանք Զարդարյանի ժամանակներին: Ժամանակ և անհատ: Այս երկուսի առանձնահատկությունները և դրանց խաչաձևումները: Իսկ առաջին հայացքից ինքնամփոփ թվացող Զարդարյանը ամբողջովին ներքին եռի և սլացումների մեջ էր: Նա ոչ միայն ինքն էր առաջ շարժվում, այլ նաև սատար էր կանգնում երիտասարդների առաջադիմական մտքերին:Այս չափազանց կարևոր հանգամանքը անարդյունք չմնաց նրա բազում աշակերտների ստեղծագործական հետագա ընթացքների համար:

Հովհաննես Զարդարյանն իր արվեստով, նաև իր կերտվածքով շենացնում էր իր երկիրը, հարստացնում էր, արժեքներ ավելացնում:

Շուտով կլրանա վարպետի ծննդյան 100-ամյակը, ինչն առիթ կդառնա առավել ամփոփ ծանոթանալ նրա բազմաշերտ արվեստին ամբողջությամբ:

Արմեն Գասպարյան
Արվեստաբան

z1(8)

Hovhannes-Zardarian-Exodus

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում